Վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը. Սիմոնյանը՝ ԱԺ ընտրությունների մասին

Նրանցից երկուսն ակնհայտ կա՛մ չեն հատելու, կա՛մ դժվարությամբ են հատելու, այսինքն՝ լինելու է մի մեծ որևիցե ուժ, ասել է Սիմոնյանը


ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը։


Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նրանցից երկուսն ակնհայտ կա՛մ չեն հատելու, կա՛մ դժվարությամբ են հատելու, այսինքն՝ լինելու է մի մեծ որևիցե ուժ:


«Դա արդեն ընտրարշավը ցույց կտա»,-ասել է նա՝ անդրադառնալով հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:


Լրագրողներից մեկի հարցին, թե որ քաղաքական ուժերին նկատի ունի, ԱԺ նախագահը պատասխանեց.


«Կարծում եմ՝ նոր ստեղծված «Մեր ձևով» տարբերակն է կամ Ծառուկյանի տարբերակն է: Նրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար»,- նշել է Սիմոնյանը:


 


 


 


Leave a comment