Ձայնի փոխակերպման Krisp հայկական տեխնոլոգիական (AI) ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանն իր ֆեյսբուքյան հետևորդներին կոչ է արել Product Hunt հարթակում աջակցել իրեն Accent AI նոր տեխնոլոգիային։
Աշխարհն այսօր աղմկոտ է, բայց առաջընթացը կանգ չի առնում։
Krisp-ը գլոբալ թիմերի համար ներկայացնում է մի նոր հեղափոխական հնարավորություն՝ իրական ժամանակում ակցենտի փոխակերպում։
Մեր նոր Accent AI-ը զանգերի ընթացքում աննկատ փոխակերպում է հնդկական, չինական, ֆրանսիական, լատինաամերիկյան և, այո, նաև մեր հայկական շեշտադրումը՝ լսողի համար դարձնելով այն չեզոք ամերիկյան։ Արդյունքում՝ այլևս ոչ մի «կկրկնե՞ք», «չհասկացա» կամ ուղղակի անհարմար ժպիտ ու գլխով անել։
Այսօր մենք Product Hunt-ում ենք և ակնկալում եմ ձեր աջակցությունը.