Ռեժիմը խուճապի մեջ է. Սիմոնյանը՝ ՀՀ-ում իմփիչմենտի գործընթացի ու փողոցային պայքարի մեկնարկի մասին

Ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել այն խելքով, ասել է Սիմոնյանը


ԵՐԵՎԱՆ, 3 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ տեղյակ չէ ընդդիմության կողմից իմփիչմենտի նոր գործընթացի և փողոցային պայքարի մեկնարկի մասին։


«Ես ձեզնից եմ իմացել․ հեսա ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ փողոցային պայքար։ Ընտրություններից վեց ամիս առաջ, եթե ես չեմ սխալվում, օրենքով էլ չի թույլատրվում», – նշել է Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։


Ըստ ԱԺ նախագահի՝ հանրապետականները նույնիսկ 400 հոգանոց թիմ չունեն ընտրություններին մասնակցելու համար։


«Ես էլ չգիտեմ՝ իմաստը որն է։ Ես անընդհատ զարմանում եմ, թե այդ մարդիկ ոնց են տասնամյակ շարունակ երկիր ղեկավարել այն խելքով, որ ունեն: Անկեղծ, զարմանում եմ: Թող սկսեն», – ասել է Սիմոնյանը։


Նրա խոսքով՝ ռեժիմը խուճապի մեջ է։


 


Leave a comment