«Հըզբոլլահի» հրթիռը հարվածել է Իսրայելի հյուսիսին | Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացրել Իրանում

– «Հըզբոլլահի» հրթիռը հարվածել է Իսրայելի հյուսիսային հատվածին, 4 մարդ վիրավորվել է, հայտնել է N12-ը։

– Իսրայելի հետախուզական «Մոսսադ» գործակալությունն ու հատուկ նշանակության ուժերը ցամաքային գործողություն են իրականացրել Իրանում, հաղորդել է «Ալ Արաբիա»-ն՝ հղում անելով աղբյուրների։ Գործողությունը տեղի է ունեցել մարտի 3-ի գիշերը։ Հեռուստաալիքը որևէ մանրամասնություն չի հայտնել։

– Կարմիր մահիկը հայտնել է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից  հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի։

Leave a comment