https://arm.sputniknews.ru/20260303/petq-e-pvokhhatuceq-zeghtsararutjunic-tuzhatsnery-krkin-qki-shenqi-mvot-en-99409347.html
«Պետք է փոխհատուցեք». զեղծարարությունից տուժածները կրկին ՔԿ–ի շենքի մոտ են
«Պետք է փոխհատուցեք». զեղծարարությունից տուժածները կրկին ՔԿ–ի շենքի մոտ են
Sputnik Արմենիա
Իրավապաշտպանը նշում է, որ քննչական կոմիտեում թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T13:26+0400
2026-03-03T13:26+0400
2026-03-03T13:26+0400
զեղծարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99402713_0:120:1280:840_1920x0_80_0_0_f5e80b8ee356b01b559cb3928d6d9e03.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին ՀՀ քննչական կոմիտեի մոտ են։«Եթե պետությունը վերահսկողություն չի սահմանել, հանցագործություններն էլ կայացել են, ապա պետությունը պետք է քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով գործողություններ իրականացնի։ Պետք է քաղաքացիները նման իրավիճակներից պաշտպանված լինեն ու պետության կողմից էլ ֆինանսական փոխհատուցում լինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրային վերահսկողույթուն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։Ըստ նրա՝ ֆինանսական փոխհատուցումը պետության պարտավորությունն է, ոչ թե բարեգործություն։Կարագյոզյանի խոսքով՝ պետությունը թերացել է, քանի որ բաց հարթակներում գովազդներ են եղել այս խարդախություններ վերաբերյալ։ Ներկայում իրենք ՔԿ–ի շենքի մոտ են, քանի որ բազմաթիվ հարղորդումներ են ներկայացրել, բայց հանցագործները չեն հայտնաբերվում, իսկ խարդախությունները կրկին ու կրկին տեղի են ունենում։ Իրավապաշտպանը նշեց, որ գործերը քննվում են, բայց 2020 թվականից մինչ օրս չկա որևէ քաղաքացի, որի իրավունքը ֆինանսական առումով վերականգնվել է։«Թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա, զրո է։ Պետությունը պատշաճ չի իրականացրել իրազեկումը»,- վստահեցրեց Կարագյոզյանը։Քաղաքացիներն իրենց ձեռքերում պահում են «Մեկը չի կորցրել, հազարն են տուժել», «Պետք է փոխհատուցեք», «Խարդախության զոհ ենք», «Պատասխանատվություն, ոչ թե խոստումներ» և այլ գրառումներով պաստառներ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99402713_0:0:1280:960_1920x0_80_0_0_ae238374afe7d21f7f37171eb6b7f923.jpg.webp
զեղծարարություն
զեղծարարություն
Իրավապաշտպանը նշում է, որ քննչական կոմիտեում թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին ՀՀ քննչական կոմիտեի մոտ են։
«Եթե պետությունը վերահսկողություն չի սահմանել, հանցագործություններն էլ կայացել են, ապա պետությունը պետք է քաղաքացիների իրավունքների վերականգնման մասով գործողություններ իրականացնի։ Պետք է քաղաքացիները նման իրավիճակներից պաշտպանված լինեն ու պետության կողմից էլ ֆինանսական փոխհատուցում լինի»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրային վերահսկողույթուն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
Ըստ նրա՝ ֆինանսական փոխհատուցումը պետության պարտավորությունն է, ոչ թե բարեգործություն։
Կարագյոզյանի խոսքով՝ պետությունը թերացել է, քանի որ բաց հարթակներում գովազդներ են եղել այս խարդախություններ վերաբերյալ։ Ներկայում իրենք ՔԿ–ի շենքի մոտ են, քանի որ բազմաթիվ հարղորդումներ են ներկայացրել, բայց հանցագործները չեն հայտնաբերվում, իսկ խարդախությունները կրկին ու կրկին տեղի են ունենում։ Իրավապաշտպանը նշեց, որ գործերը քննվում են, բայց 2020 թվականից մինչ օրս չկա որևէ քաղաքացի, որի իրավունքը ֆինանսական առումով վերականգնվել է։
«Թղթի վրա են ապացուցում, թե աշխատում են, բայց արդյունք չկա, զրո է։ Պետությունը պատշաճ չի իրականացրել իրազեկումը»,- վստահեցրեց Կարագյոզյանը։
Քաղաքացիներն իրենց ձեռքերում պահում են «Մեկը չի կորցրել, հազարն են տուժել», «Պետք է փոխհատուցեք», «Խարդախության զոհ ենք», «Պատասխանատվություն, ոչ թե խոստումներ» և այլ գրառումներով պաստառներ։