Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում հունվարի 31-ին Ծառայության ղեկավար անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերի մասնակցությամբ կայացել է Ծառայության՝ 2021թվականիտարեկանգործունեությանարդյունքներիամփոփման նիստը, որին ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը նախ շնորհավորել է արդարադատության նորանշանակ տեղակալ Արփինե Սարգսյանին պաշտոնին նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:
Այնուհետև ներկայացվելենհաշվետուժամանակահատվածումՔրեակատարողականծառայության համակարգում իրականացված աշխատանքների թվային համեմատական տվյալները, ինչպես նաևհամակարգիբարելավմաննուղղվածծրագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները:
Հաշվետու զեկույցի արդյունքներով Ծառայության պետը տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում կարձանագրվի առավել գոհացուցիչ պատկեր և΄ ազատազրկված անձանց, և΄ հանրության, և΄ հենց քրեակատարողական ծառայողների համար: Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել նաև արդարադատության նախարարությանը՝ ի դեմս նախարար Կարեն Անդրեասյանի և փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ համակարգին մշտապես պատրաստակամորեն աջակցելու համար:
Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին, առանձնահատուկ շեշտել է, որ ընթացիկ տարում թիրախում պետք է պահել հատկապես ազատազրկված անձանց և աշխատակիցների համար շենքային պայմանների բարելավման գործընթացը, դատապարտյալների զբաղվածության կայուն ապահովումը, քրեակատարողական հիմնարկների ինժեներատեխնիկական հագեցվածության խնդիրները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի շարունակականության ապահովումը։
Նիստի ավարտին Ծառայության պետը2021թվականիընթացքումծառայողականպարտականություններըևհանձնարարականներըբարեխղճորենկատարելուհամար մի շարքծառայողներիպարգևատրել է «10տարիանբասիրծառայությանհամար», «15տարիանբասիրծառայությանհամար», «20տարիանբասիրծառայությանհամար»կրծքանշաններով, մի խումբ ծառայողների նկատմամբ էլ կիրառվել է «Շնորհակալությանհայտարարում» խրախուսանքի տեսակը: