Բողոքի ակցիա՝ ՔԿ-ի դիմաց (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցով:

Չնայած իրավապահ մարմինների հետ կայացած հանդիպումներին, տուժած քաղաքացիների ֆինանսական իրավունքների լիարժեք վերականգնումը մինչ այժմ չի ապահովվել։ Տասնյակ և հարյուրավոր քաղաքացիներ շարունակում են մնալ առանց փոխհատուցման, իսկ համակարգային լուծումները դեռևս չեն կիրառվել։

Ակցիայի նպատակն է բարձրաձայնել պետական պատասխանատվության հարցը և պահանջել՝

– պատճառված վնասների փոխհատուցման հստակ մեխանիզմներ,
     – գործնական և չափելի լուծումներ,
     – քաղաքացիների ֆինանսական իրավունքների լիարժեք պաշտպանություն։

Leave a comment