https://arm.sputniknews.ru/20260303/tehranum-khutshap-chka-inch-en-patmum-iran-gvortsughvats-rusnery-99398648.html
Թեհրանում խուճապ չկա․ ինչ են պատմում Իրան գործուղված ռուսները
Թեհրանում խուճապ չկա․ ինչ են պատմում Իրան գործուղված ռուսները
Sputnik Արմենիա
Ճանապարհներին խցանումներ և կուտակումներ չկան, սահմանային անցակետն էլ նորմալ գործում է։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T12:07+0400
2026-03-03T12:07+0400
2026-03-03T12:08+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ռուսաստան
պատերազմ
անցակետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99398731_14:0:1920:1072_1920x0_80_0_0_ed8d8df612d98b126b3429d5ebfcc345.jpg.webp
Թեհրանում խուճապ չկա, պայթյուններ են լինում, դրանից հետո մարդիկ իրենց առօրյա գործերով են զբաղվում։ Ագարակի անցակետի մոտ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամը, որը մի քանի այլ գործընկերների հետո աշխատանքային գործուղման էր Իրանում՝ Ահֆազում։ Նրանք Իրանի խոշոր նավթային հանքավայրում ռուսական սարքավորումներ էին տեղադրում։Նրա խոսքով՝ խցանումներ չկան, առանց խնդիրների են սահման հասել, նորմալ հատել այն։Մյուս գործընկերը՝ Ալեքսանդրը նշեց, որ խնդիրներ չեն ունեցել ընտանիքի անդամների հետ կապվելու հարցում, բջջային կապն աշխատել է։ Նրա դիտարկմամբ՝ Իրանում դեռ անորոշ վիճակ է, անհասկանալի է, թե ինչ է լինելու։Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին մի շարք պետությունների ԱԳՆ-ներն ու դիվանագիտական ներկայացուցչություններ խորհուրդ էին տվել իրենց քաղաքացիներին լքել Իրանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով:Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99398731_324:0:1753:1072_1920x0_80_0_0_419683cacd20a1c80ead02fa1ebf696f.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ռուսաստան, պատերազմ, անցակետ, видео
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ռուսաստան, պատերազմ, անցակետ, видео
Ճանապարհներին խցանումներ և կուտակումներ չկան, սահմանային անցակետն էլ նորմալ գործում է։
«Ռազմական գործողությունների մեկնարկից հետո պատվիրատուն ասաց, որ ժամանակավոր Ռուսաստան վերադառնանք։ Մենք Թեհրանից տաքսիով հանգիստ այստեղ ենք հասել, կգնանք Երևան, այնտեղից տուն կմեկնենք, հետագա քայլերը դեռ պարզ չեն»,- նշեց Ռուստամը։
Նրա խոսքով՝ խցանումներ չկան, առանց խնդիրների են սահման հասել, նորմալ հատել այն։
Մյուս գործընկերը՝ Ալեքսանդրը նշեց, որ խնդիրներ չեն ունեցել ընտանիքի անդամների հետ կապվելու հարցում, բջջային կապն աշխատել է։ Նրա դիտարկմամբ՝ Իրանում դեռ անորոշ վիճակ է, անհասկանալի է, թե ինչ է լինելու։
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին մի շարք պետությունների ԱԳՆ-ներն ու դիվանագիտական ներկայացուցչություններ խորհուրդ էին տվել իրենց քաղաքացիներին լքել Իրանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: