Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է ԵԱ-ի որակավորման փուլում

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման երկրորդ փուլում։

B4 խմբի երկրորդ տուրում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը 0։5 հաշվով պարտվել է Լյուքսեմբուրգի Մ19 հավաքականին։

Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները 0։2 հաշվով զիջել էին Բելառուսի հասակակիցներին։

Հայաստանի Մ19 հավաքականը վերջին տուրում կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հասակակիցների հետ։ B 4 խմբի հանդիպումներն անցկացվում են Լյուքսեմբուրգում։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a comment