Իրանը հարձակվել է Բահրեյնում ԱՄՆ-ի ավիաբազայի վրա (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը հարձակվել է Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայի վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

««Իրական խոստում» գործողության 14-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը առավոտյան հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով լայնածավալ հարձակում են սկսել Բահրեյնի Շեյխ Իսա շրջանում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա»,- հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը:

ԻՀՊԿ-ն նշել է՝ հարձակումը, որը ներառել է 20 անօդաչու թռչող սարքերի և երեք հրթիռների օգտագործում, ոչնչացրել է գլխավոր հրամանատարական շենքը և ամերիկյան ավիաբազայի շտաբ-բնակարանը:

Leave a comment