«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իյա, իրո՞ք…
     Թե բա Հայաստանը դարձել է Արևմուտքի և Արևելքի միջև օդային հաղորդակցության միջանցք… Բացարձակ զարմանալի չէ, որ այս մանիպուլյատիվ մտքի հեղինակը քայլիստուհի է…
     Քայլիստուհի Հասոն վերցրել Ֆլայթռադարի փոքր չափերի քարտեզ է հրապարակել, որտեղ առաջին հայացքից տպավորություն ես ստանում, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով են թռնում, չնայած ուշադիր նայելուց նկատվում է, որ դա այդպես չէ…
     Իսկ երբ քարտեզը մեծացնում ես, ապա պարզվում է, որ դա այդպես չէ և իրանական օդից մինչ այդ օգտվող ինքնաթիռների 90%-ը թռնում են Վրաստանի և Ադրբեջանի օդային տարածքով…
     Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց…»։

Leave a comment