https://arm.sputniknews.ru/20260303/hvormuzi-neghucy-pak-e-ihpk-n-sparnacel-e-ajrel-cankacats-nav-vory-kpvordzi-ancnel-99383469.html
Հորմուզի նեղուցը փակ է․ ԻՀՊԿ-ն սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել
Հորմուզի նեղուցը փակ է․ ԻՀՊԿ-ն սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել
Sputnik Արմենիա
Հորմուզի նեղուցով նավարկությունը կտրուկ նվազել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո։ 03.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-03T00:53+0400
2026-03-03T00:53+0400
2026-03-03T00:53+0400
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_0:0:3421:1924_1920x0_80_0_0_d812aee6bed06a1edb24d649502c0139.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարին սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով: Նրա խոսքը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։Հորմուզի նեղուցով նավարկությունը կտրուկ նվազել է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, իսկ ապահովագրողները սկսել են բարձրացնել ռազմական պարգևավճարներն ու վերանայել ապահովագրական ծածկույթը անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին, հայտնել է Maritime News պորտալը: Պաշտոնապես շրջափակում չկա, սակայն շուկան անվտանգության սպառնալիքների պատճառով բախվել է փոխադրումների փաստացի դադարեցման։Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_033596c64410cdf0656fe6b7514723be.jpg.webp
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
Հորմուզի նեղուցով նավարկությունը կտրուկ նվազել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Իբրահիմ Ջաբարին սպառնացել է այրել ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով: Նրա խոսքը մեջբերում է իրանական ISNA գործակալությունը։
«Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը հարվածներ կհասցնի ցանկացած նավի, որը կփորձի անցնել այդ նեղուցով։ Որոշումը վերաբերում է բոլոր նավերին՝ առանց բացառությունների։ Մենք կվառենք ցանկացած նավ, որը կփորձի անցնել Հորմուզի նեղուցով։ Մենք թույլ չենք տա, որ նավթի ոչ մի կաթիլ դուրս գա այս տարածաշրջանից», – ասել է Ջաբարին։
Հորմուզի նեղուցով նավարկությունը կտրուկ նվազել է Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, իսկ ապահովագրողները սկսել են բարձրացնել ռազմական պարգևավճարներն ու վերանայել ապահովագրական ծածկույթը անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին, հայտնել է Maritime News պորտալը: Պաշտոնապես շրջափակում չկա, սակայն շուկան անվտանգության սպառնալիքների պատճառով բախվել է փոխադրումների փաստացի դադարեցման։