«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ է ապրում Առինջում:
     Ուրեմն, ամբողջ Առինջն ասֆալտապատել են: Չեն ասֆալտապատել միայն երկու փողոց:
     Որո՞նք են այդ փողոցները և ինչու՞ ՀԵՆՑ այդ փողոցները չեն ասֆալտապատել: Այլ կերպ ասած` ովքե՞ր են ապրում այդ փողոցներում: Վստահ եմ` Ալեքսանդր Լուկաշենկոն, Այաթոլլա Խամենեին, Ռամզան Քադիրովը և, նույնիսկ` Պուտին Վլադիմիրն ու Կիմ Չեն Ինն այդ փողոցներում անշարժ գույք չունեն: Ավելին` կարծում եմ, որ այդ փողոցների հետ որևէ առնչություն չունեն նաև կաթողիկոսն ու վերջինիս դուստրը:
     Այդ դեպքում, Ո՞Վ:
     Հարցս ուղղված է Աբովյանի Համայնքապետարանին:
     Ի վերջո, ինչո՞վ են Նիկոլ Փաշինյանի ասած «հերոս-հարկատուները» տարբերվում այդ փողոցների բնակիչներից»:

Leave a comment