ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը․ Հայաստանի հավաքականը 105-րդն է

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ հունվարի 19-ին, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։

Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ բարելավել է դիրքերը մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը։

Առաջին տեղում շարունակում է մնալ Իսպանիան։ Առաջատար տասնյակում հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Մարոկկոն, Բելգիան և Գերմանիան։

Խորվաթիան նահանջել է 11-րդ հորիզոնական։ Սենեգալը, որը նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը, բարձրացել է 12-րդ հորիզոնական։

ՖԻՖԱ-ի թոփ-10 հավաքականները.

  1. Իսպանիա
  2. Արգենտինա
  3. Ֆրանսիա
  4. Անգլիա
  5. Բրազիլիա
  6. Պորտուգալիա
  7. Նիդերլանդներ
  8. Մարոկկո
  9. Բելգիա
  10. Գերմանիա

Leave a comment