ՆԳՆ ոստիկանությունն առգրավել է շուրջ 30 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ


Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրի քաղաքի Գործարանային փողոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։


 


«Հայտնաբերվել և առգրավվել են 24,5 կգ մարիխուանա, 0,5 կգ հերոին և 5 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։


 


Նախաձեռնվել է քրեական վարույթ։


 


Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Leave a comment