Երկուշաբթի օրը Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական հարվածների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը հասել է 52-ի, 154-ը՝ վիրավորվել են, հայտնում է Լիբանանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կենտրոնը։
«Երկուշաբթի գիշերվանից իսրայելական ավիահարվածների հետևանքով 52 զոհ և 154 վիրավոր կա»,- ասվում է Արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրությունում։