Իրանի ճգնաժամի միակ երկարատև լուծումը դիվանագիտականն է. Ուրսուլա ֆոն դեր Լայենը

Իրանում ստեղծված ճգնաժամի միակ երկարատև լուծումը դիվանագիտական ճանապարհն է։ Այս մասին ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը։

«Սա նշանակում է համոզիչ անցումային շրջան Իրանի համար, նրա միջուկային և բալիստիկ հրթիռային ծրագրերի վերջնական դադարեցում, ինչպես նաև վերջ տարածաշրջանում անկայունացնող գործունեության», – Բրյուսելում լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը։

Նա նշել է, որ հարկավոր է քրտնաջան աշխատել լարվածությունը թուլացման և հակամարտության տարածումը կանխելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment