ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
ԱՄԷ-ն և Կատարը ցանկանում են համոզել ԱՄՆ-ին կրճատել Իրանի դեմ գործողության տևողությունը, հաղորդում է Bloomberg-ը։ ԱՄԷ-ն և Քաթարը ցանկանում են կոալիցիա կազմել, որպեսզի հասնեն հակամարտության արագ դիվանագիտական կարգավորմանը:
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական գործողությունը կարող է տևել 4-5 շաբաթ: Դրա հետ մեկտեղ Աբու Դաբին և Մուսկատն շտապ աշխատում են, որպեսզի ուժեղացնեն իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մասնավորապես, ԱՄԷ-ն դաշնակիցներից օգնություն է խնդրել միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի հարցում, մինչդեռ Կատարը պաշտպանության կարիք ունի անօդաչուների դեմ:
–00—ՍՊ