Մարիա Զախարովայի մեկնաբանությունը Իրանի վերաբերյալ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը Իրանի շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ։
«Անհանգստացած ենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան կարող է հանգեցնել զինված հակամարտության տարածմանը ամբողջ Մերձավոր Արևելքում։ Ակնհայտ է դարձել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ռեժիմի փոփոխությունից բացի՝ ամենաանմաքուր միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ ինքնիշխան պետության ղեկավարության սպանությամբ, Վաշինգտոնը և Թել Ավիվը փորձում են սադրել Իրանի և արաբ հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումը։
Մեր կողմից հանդես ենք գալիս բոլոր կողմերի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին և՝ որպես անվերապահ առաջնահերթություն, տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանն ուղղված համապարփակ միջոցների ընդունման համար։
Վճռական դատապարտման է արժանի Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի նկատմամբ հասցված հարվածը, որի հետևանքով զոհվել են տասնյակ անմեղ երեխաներ։ Քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ցանկացած հարձակում՝ լինի Իրանում, թե արաբական երկրներում, անթույլատրելի է և պետք է ամբողջությամբ բացառվի։
Կրկին վճռականորեն կոչ ենք անում կողմերին հրաժարվել առկա տարաձայնությունների ուժային մեթոդներով լուծումից և անցնել բոլոր հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական անվտանգության շահերի ապահովմամբ»,- ասվում է հայտարարությունում։