https://arm.sputniknews.ru/20260302/vandalizm-israjelum-hajfajum-pvokel-en-hajvoc-ceghaspanutjan-hraparaki-cucanaky-99365745.html
Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը
Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը
Sputnik Արմենիա
Նկատենք, որ այսօր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցել են իրանցի գործընկերներին։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T17:19+0400
2026-03-02T17:19+0400
2026-03-02T17:48+0400
իսրայել
հայֆա
վանդալիզմ
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99362494_0:216:740:632_1920x0_80_0_0_22b4a6938ef8d34f69059855417c201f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում էր ցավակցություն հայտնել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների` այդ թվում կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ:Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իսրայել
հայֆա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99362494_0:188:740:743_1920x0_80_0_0_4d5e3fb55b4d086be133241ca17de04e.jpg.webp
իսրայել, հայֆա, վանդալիզմ, հայոց ցեղասպանություն
իսրայել, հայֆա, վանդալիզմ, հայոց ցեղասպանություն
Նկատենք, որ այսօր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցավակցել են իրանցի գործընկերներին։