ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Մեր կարողությունները անընդհատ ընդլայնվում են, մինչդեռ Իրանի կարողությունները՝ կրճատվում։ Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Մենք ենք որոշում այս պատերազմի պայմանները՝ թե՛ դրա սկիզբը, թե՛ ավարտը։ Մենք հույս ունենք, որ իրանական ժողովուրդը կօգտվի այս անհավանական հնարավորությունից», – նշել է նախարարը։
Հեգսեթը ընդգծել է, որ գործողության նպատակն է չեզոքացնել Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքը, այդ թվում՝ ոչնչացնել նրա հրթիռային արդյունաբերությունը և ռազմածովային ուժերը, ինչպես նաև կանխել նրա կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։
—00—ԼԱ