https://arm.sputniknews.ru/20260302/vor-depqum-irany-banakcutjunneri-kgna-amn-i-het-despan-shirghvolamii-pataskhany-99364450.html
Ո՞ր դեպքում Իրանը բանակցությունների կգնա ԱՄՆ-ի հետ․ դեսպան Շիրղոլամիի պատասխանը
Ո՞ր դեպքում Իրանը բանակցությունների կգնա ԱՄՆ-ի հետ․ դեսպան Շիրղոլամիի պատասխանը
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետի խոսքով՝ երկրի պաշտպանական համակարգը կառուցված չէ մեկ անձի շուրջ, ուստի ղեկավարի մահը չի կարող դրա փլուզման պատճառ դառնալ։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T17:25+0400
2026-03-02T17:25+0400
2026-03-02T17:25+0400
խալիլ շիրղոլամի
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
դեսպան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99351861_0:122:1280:842_1920x0_80_0_0_a894176596b8b848ed2b7c44092c7b7b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Եթե ԱՄՆ-ն դադարեցնի ագրեսիան և հնարավորություն ստեղծվի ազնիվ և ճշմարիտ բանակցությունների համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի դրան։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերն ու պաշտպանական ոլորտը կենտրոնացած չեն մեկ անձի շուրջ, և մեկ անձի մահվան պատճառով հնարավոր չէ, որ պաշտպանական համակարգում խառնաշփոթ առաջանա կամ այն փլուզվի։ Դեսպանի խոսսքով՝ դա ցույց տվեց նաև 12-օրյա պատերազմը։«Հիմա էլ իսրայելական կողմն ապշած ու զարմացած է, թե ինչ մասշտաբներով է եղել իրանական հակահարվածը։ Իրանը խոր արմատներ ունեցող պետություն է, և այսօր դա տեսնում ենք թե՛ զինված ուժերի, թե՛ իշխանության համակարգում»,- ասաց դեսպան Շիրղոլամին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99351861_129:0:1265:852_1920x0_80_0_0_36c9b04b268a66f28f246bdc4b1d4300.jpg.webp
խալիլ շիրղոլամի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, դեսպան, հայաստան
խալիլ շիրղոլամի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, դեսպան, հայաստան
Իրանցի դիվանագետի խոսքով՝ երկրի պաշտպանական համակարգը կառուցված չէ մեկ անձի շուրջ, ուստի ղեկավարի մահը չի կարող դրա փլուզման պատճառ դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Եթե ԱՄՆ-ն դադարեցնի ագրեսիան և հնարավորություն ստեղծվի ազնիվ և ճշմարիտ բանակցությունների համար, Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի դրան։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Պարոն Թրամփը (Ամն նախագահ դոնալդ Թրամփը–խմբ.) ցանկանում է ունենալ շատ հեշտ նվաճվող և ծախս չպահանջող հաղթանակներ։ Դուք ինձ հարցնում եք, թե ես ինչպես եմ պատկերացնում ԱՄՆ-ի պարտությունը։ Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն հիմա էլ պարտվում է։ Դուք խոսում եք մարդկության պատմության մեջ ռազմական ամենամեծ ուժն ունեցող պետության՝ ԱՄՆ-ի մասին, հիմա էլ նա համոզվեց, որ սա այդ հեշտ ու որևէ ծախս չպահանջող հաղթանակը չէ, երբ կարող ես հարված հասցնել ու առանց որևէ հակահարվածի գնալ։ Մենք մեր երկիրը բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերն ու պաշտպանական ոլորտը կենտրոնացած չեն մեկ անձի շուրջ, և մեկ անձի մահվան պատճառով հնարավոր չէ, որ պաշտպանական համակարգում խառնաշփոթ առաջանա կամ այն փլուզվի։ Դեսպանի խոսսքով՝ դա ցույց տվեց նաև 12-օրյա պատերազմը։
«Հիմա էլ իսրայելական կողմն ապշած ու զարմացած է, թե ինչ մասշտաբներով է եղել իրանական հակահարվածը։ Իրանը խոր արմատներ ունեցող պետություն է, և այսօր դա տեսնում ենք թե՛ զինված ուժերի, թե՛ իշխանության համակարգում»,- ասաց դեսպան Շիրղոլամին։