Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Ռեզնիկովկա և Դրոբիշևո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Նշվում է, որ Ռեզնիկովկան վերահսկողության տակ են վերցրել «Հարավ», Դրոբիշևոն՝ «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։
Հաղորդվում է նաև, որ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կրուգլոյե բնակավայրը։