Բեյրութի ուղղությամբ Իսրայելի նոր հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

Բաժանորդագրվել

Հաղորդվում է, որ շուրջ 150 մարդ վիրավորվել է:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Բեյրութի ուղղությամբ Իսրայելի հարվածների առաջին ալիքի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են Լիբանանի իշխանությունները։

Նշվում է նաև, որ շուրջ 150 վիրավորվել է։

Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտնել է, որ Հուսեյն Մաքլեդը, որը զբաղեցնում էր «Հզբոլլահի» հետախուզության ղեկավարի պաշտոնը, մարտի մեկին Բեյրութում սպավել է թիրախային հարվածի արդյունքում։

Իսրայելական բանակն այսօր` մարտի 2–ին, ռազմական գործողություն է սկսել Լիբանանում և ռմբակոծել է Բեյրութը։

Լիբանանի կառավարությունն արգելել է «Հզբոլլահ» խմբավորման ցանկացած զինված գործունեություն և պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Թել Ավիվի հետ։

Leave a comment