Զինծառայողին «uպանելու մեջ» կասկածվողը կալանավորվել է. ՔԿ

Զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան վարույթով մեկ անձ կալանավորվել է։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն):

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի զորամասերից մեկում: Նա խաղաղ պայմաններում այս տարվա երրորդ զոհն է բանակում։

Leave a comment