Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը իրանական ԱԹՍ-ի հարձակումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.03.2026 | 13:13

Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրա նավթավերամշակման գործարանը դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրների։

Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանը կարող է օրական վերամշակել 550,000 բարել հում նավթ։ Պարսից ծոցի ափին գտնվող գործարանը երկուշաբթի վաղ առավոտյան փակվել էր նախազգուշական նպատակով, քանի որ Aramco-ն գնահատում էր վնասը, հայտնել են իրադարձություններին ծանոթ անձինք՝ անանունության պայմանով։

Նրանք ասել են, որ տարածքում բռնկված հրդեհը վերահսկողության տակ է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment