«Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի 10 տոկոսով: Նախագիծը մշակել է պաշտպանության նախարարությունը։ Սահմանված է, որ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման իրավունք են ստանում ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր հավաքած այն քաղաքացիները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է տվյալ բարձրագույն…