«Իսրայելի դեմ գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները». Վարդան Ոսկանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ։

Ամերիկյան կողմն առայժմ ոչ հաստատել, ոչ հերքել է ինքնաթիռի կորուստը։

Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։

Գրեթե կասկած չկա, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները»:

Leave a comment