Լարիջանին հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ

Քաղաքականություն

02.03.2026 | 10:37

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություններ չեն ընթանում, գրում է Tasnim-ը։

Արևմտյան լրատվամիջոցներում Թեհրանի կողմից Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու խնդրանքի վերաբերյալ հաղորդագրություններից հետո Լարիջանին ընդգծել է, որ Իրանը որևէ բանակցություն չի վարելու Միացյալ Նահանգների հետ։

Այսօր առավոտյան The Wall Street Journal-ը պնդել էր, որ Լարիջանին Օմանին է ուղարկել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու ծրագրերը։

«Մենք որևէ բանակցություն չենք վարելու Միացյալ Նահանգների հետ»,- գրել է Լարիջանին X-ում։

Ալի Լարիջանին եղել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդականը, իսկ այժմ գլխավորում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment