https://arm.sputniknews.ru/20260302/irany-hrtirajin-harvatsner-e-hascrel-erusaghemin-zlm-99334936.html
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Երուսաղեմին. ԶԼՄ
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Երուսաղեմին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Երուսաղեմից քիչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել։ 02.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-02T09:36+0400
2026-03-02T09:36+0400
2026-03-02T09:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
տեսանյութեր
երուսաղեմ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99332989_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7733191ed399701a888824258f2069be.jpg.webp
Երուսաղեմը հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի կողմից, հայտնում է Times of Israel–ը։Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, առնվազն 7 մարդ` վիրավորվել։«Երուսաղեմից քիչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել»,–գրում է պարբերականը։Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում, այդ թվում՝ Թեհրանում գտնվող թիրախներին, որոնց հետևանքով ավերածություններ և զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհվել է Խամենեին և մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և ԳՇ պետ Աբդոլրահիմ Մուսավին։Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Իրանին հարվածել են, չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին։
իրանի իսլամական հանրապետություն
երուսաղեմ
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/02/99332989_241:0:1681:1080_1920x0_80_0_0_38b87051896aab4c2ebf649df143837c.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, видео, տեսանյութեր, երուսաղեմ, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, видео, տեսանյութեր, երուսաղեմ, իսրայել
Երուսաղեմից քիչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել։
Երուսաղեմը հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի կողմից, հայտնում է Times of Israel–ը։
Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, առնվազն 7 մարդ` վիրավորվել։
«Երուսաղեմից քիչ հեռու գտնվող Բեյթ Շեմեշ քաղաքում հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը՝ վիրավորվել»,–գրում է պարբերականը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում, այդ թվում՝ Թեհրանում գտնվող թիրախներին, որոնց հետևանքով ավերածություններ և զոհեր են գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ զոհվել է Խամենեին և մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և ԳՇ պետ Աբդոլրահիմ Մուսավին։
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Իրանին հարվածել են, չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին։