Հրդեհ է բռնկվել Երևանի տներից մեկում


Մարտի 2-ին` ժամը 05:09-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցում գտնվող տներից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 05։52-ին, մարվել՝ 06։17-ին։ Այրվել են տան շքամուտքը՝ գույքով (մոտ 20 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 30 քմ:

Դիտումների քանակ2

Leave a comment