Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հայտնում է․ «Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճում Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանն, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:
Տղամարդկանց պայքարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների հաջորդաբար արժանացան շվեդ Զեսպեր Նիբերգը, լեհ Լուկաս Սզապլան ու ֆին Յուհանի Վուրիման:
Երիտսարդներ տղաների պայքարում ոսկու արժանացավ ֆին Էրիկ Վիլկմանը, արծաթի` ուկրաինացի Դմիտրո Կրավեցը և բրոնզի` Ռոման Բերեզիցսկին:
Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացոցւիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է»: