2026 թվականի մարտի 13-ին Marriott Yerevan հյուրանոցում Cbonds Congress ընկերությունը կանցկացնի IV Conference Capital Markets Armenia ամենամյա միջազգային համաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը եւ դրա ինտեգրմանը համաշխարհային ֆինանսական համակարգում։
Չորրորդ տարին անընդմեջ միջոցառումը կմիավորի կարգավորիչ մարմինների, առեւտրային բանկերի, ներդրումային եւ կառավարող ընկերությունների, արդյունաբերական ձեռնարկությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, վարկանիշային գործակալությունների եւ ենթակառուցվածքային հաստատությունների ներկայացուցիչներին։
Համաժողովի բանախոսների թվում են Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը, Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, FINARM-ի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը եւ Հայաստանի խոշոր բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների այլ բարձրաստիճան մենեջերներ։
Քննարկման առանցքային թեմաներն են՝ Հայաստանի տնտեսությունը եւ ֆինանսական համակարգը. 2025 թվականի արդյունքները եւ 2026 թվականի հեռանկարները Հայաստանի տնտեսական եւ ֆինանսական համակարգերում՝ կապիտալի ներքին շուկան, դրա ենթակառուցվածքը եւ ներդրումային գրավչությունը: Բացի այդ, բանախոսները կքննարկեն հարցեր՝ նվիրված համաշխարհային ֆինանսական շուկաներին, մակրոտնտեսությանը, ֆինանսական ենթակառուցվածքում թվային լուծումների ներդրմանը, ներդրողների համար ընթացիկ տարվա հնարավորություններին եւ այլն։
Ավելացնենք, որ անցած տարի Capital Markets Armenia համաժողովը հավաքել էր մոտ 250 մասնակիցների 12 երկրներից։
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում։
Միջոցառմանը կարող եք գրանցվել՝ հետեւելով այս հղմանը։
Համաժողովն անցկացնում է Cbonds-Congress-ը՝ կապիտալի շուկաների եւ պարտքային գործիքների (fixed income) ոլորտում մասնագիտական միջոցառումների միջազգային կազմակերպիչը։ Ֆինանսական շուկայում ընկերությունն աշխատում է 2000 թվականից եւ իրականացրել է հարյուրավոր մասնագիտական նախագծեր, որոնց մասնակցել են տարբեր երկրների բանկեր, ներդրումային ընկերություններ, թողարկողներ, կարգավորիչներ եւ ինստիտուցիոնալ ներդրողներ:
Cbonds-ը պարտատոմսերի շուկաների, կապիտալի զարգացող շուկաների եւ պարտքային գործիքների վերաբերյալ տեղեկատվության եւ վերլուծության առաջատար մատակարարներից մեկն է։
Համաժողովին մասնակցելու վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել․
Ծրագրային պրոդյուսեր Աննա Վոլոդինային
Հեռ.՝ +374 93 346 069
Էլ. փոստ՝ av@cbonds-congress.com