«Իրական խոստում-4» գործողության ընթացքում սպանվել և վիրավորվել են ԱՄՆ 560 զինծառայողներ, ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունում։
ԻՀՊԿ-ի տվյալներով, հրթիռային հարվածներով խոցվել և Պարսից ծոցում այրվում են երեք ամերիկյան և բրիտանական նավթային տանկերներ։
«Հարվածները նաև ոչնչացրել են Քուվեյթում գտնվող Ալ-Սալեմ ամերիկյան ռազմաբազան և լուրջ վնաս են հասցրել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ենթակառուցվածքին, քանի որ հրթիռակոծություններն ու անօդաչու թռչող սարքերի հարձակումները շարունակվում են ամբողջ տարածաշրջանում», — հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ-ի հայտարարությանը։