Իսրայելը Թեհրանում հարվածել է ԻՀՊԿ տասնյակ թիրախների

Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության ուժերը  Թեհրանում հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների, այդ թվում՝ հետախուզական շտաբների և հրամանատարական կենտրոնների, հայտնել է IDF-ի մամուլի քարտուղարը։

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Թեհրանում իրականացված զանգվածային հարվածների շարքում IDF-ն թիրախավորել է ռեժիմի տասնյակ ռազմական հրամանատարական կենտրոններ, այդ թվում՝ Iհետախուզական շտաբների, Iռազմաօդային ուժերի հրամանատարական կենտրոնների և ներքին անվտանգության շտաբների», – ասվում է հայտարարության մեջ։

IDF-ն կարծում է, որ հարվածների պահին այդ թիրախների մոտ ներկա են եղել իրանցի սպաներ։

Leave a comment