Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել Երևանում ընթացող ԵԱ-ում

Հայաստանն առաջին ոսկե մեդալները նվաճեց Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում։

Շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Մարգարիտա Կարկանին:

Երիտասարդական ԵԱ-ի աղջիկների պայքարում ոսկե և արծաթե մեդալները նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:

Leave a comment