Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանում

Իրանի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ պայթյունները լսվել են Թեհրանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ քաղաքի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում։

Գործակալությունը լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել։

Leave a comment