Թրամփը պնդում է, որ Իրանի ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

https://arm.sputniknews.ru/20260301/trampy-pndum-e-vor-irani-ghekavarutjuny-cankanum-e-banakcutjunner-varel-amn-i-het-99329872.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0e/94584625_89:0:1512:1067_1920x0_80_0_0_752c87c7f7363bad2a5802f1dbb15e3f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն

դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանում ԱՄՆ գործողությունն ընթանում է «ժամանակացույցից առաջ»:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը ԱՄՆ-ի գործողությունից հետո, իբր, ցանկանում է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, և ինքը մտադիր է զրուցել:

«Նրանք ուզումեն խոսել, և ես համաձայնվեցի խոսել, այնպես որ ես կխոսեմ նրանց հետ: Նրանքպետքէ դա ավելի շուտ անեին»,– ասել է նա Atlantic պարբերականին տված հարցազրույցում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանում ԱՄՆ գործողությունն ընթանում է «ժամանակացույցից առաջ»: Նրա խոսքով՝ ԻԻՀ 48 «առաջնորդներ» մահացել են մեկ գիշերում։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրանին հարվածները հասցվել են՝ չնայած այս շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային գործարքի« շուրջ բանակցություններին:

Leave a comment