Նարեկի առողջական վիճակի պատասխանատվությունն ընկած է ոչ միայն Նիկոլի, այլև՝ գերազանցիկ ՄԻՊ-ի վրա․ Արմեն…

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Իշխանական «լափամանի» կանոնավոր հաճախորդ դարձած և այդ պատճառով մասնագիտական, սահմանադրական և մարդկային պարտավորություններն ուրացած «ՄԻՊ»-ը, իհարկե, Նարեկի 11 օրվա չկերած ուտելիքի կարիքը չունի։ Նա «չաղ ու բախտավոր» է իր պաշտոնում, անտարբերության մատնելով երկրում մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների համակարգային, կոպտագույն եւ լայնածավալ խախտումները։

Նարեկի ապօրինի ազատազրկման, նրա առողջական վիճակի վատթարացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլև նրա կամայականությունները սպասարկող ողջ շղթայի մասնակիցների վրա, ներառյալ «գերազանցիկ» ՄԻՊ-ի, ով ավելի լավ է ծույլիկ լիներ, բայց մարդ մնար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment