«Աշխատանքներ են իրակավացնում ԱՄԷ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ փոխադրելու ուղղությամբ»․ ՀՀ ԱԳՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Ի ուշադրություն չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների.
     ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։
     Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։
     Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Հայտի հղումը»:

Leave a comment