Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զոհվել է. ԶԼՄ-ներ

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զոհվել է Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով, հաղորդում է իրանական ILNA գործակալությունը:

«Իրանի 9 – րդ և 10 – րդ կառավարության ղեկավարը զոհվել է սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի Նարմակ շրջանի վրա հարձակման հետևանքով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնական իշխանություններն ու նախկին առաջնորդի գրասենյակը դեռ չեն հաստատել Ահմադինեժադի մահը, ով Իրանի նախագահն էր 2005-2013 թվականներին:

Leave a comment