ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Այսօր առավել քան երբևէ տեսնում ենք աշխարհում կնքված «ժամանակավոր խաղաղությունների» հետևանքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ղեկավարություն, որը հարգված է աշխարհում, ունի միջազգային կապեր և կարող է ապահովել ամուր ու կայուն խաղաղություն՝ համաձայնագրին ներգրավելով մի շարք երաշխավորների։ Աշխարհի ամենամեծ ճգնաժամի ամենասուր պահին ավտոբուսում պեռաշկի ուտող ղեկավարությունը վտանգավոր է Հայաստանի համար։ Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի։», – հավելել է Կարապետյանը։
–00—ԱՊ