https://arm.sputniknews.ru/20260301/harvatsnern-iranin-u-erkri-ghekavari-spanutjunn-anynduneli-en-chinastani-ag-nakharar-99321548.html
Հարվածներն Իրանին ու երկրի ղեկավարի սպանությունն անընդունելի են. Չինաստանի ԱԳ նախարար
Հարվածներն Իրանին ու երկրի ղեկավարի սպանությունն անընդունելի են. Չինաստանի ԱԳ նախարար
Sputnik Արմենիա
Չինաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։ 01.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-01T16:09+0400
2026-03-01T16:09+0400
2026-03-01T16:09+0400
չինաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93078567_0:57:3089:1795_1920x0_80_0_0_799427c786801c036044685af1003410.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ անընդունելի են, ինչպես նաև ինքնիշխան պետության ղեկավարի սպանությունը, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում:Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
չինաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/03/93078567_358:0:3089:2048_1920x0_80_0_0_c5f608b0d6120442e1f36e70aa391d66.jpg.webp
չինաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, այաթոլլա ալի խամենեի
չինաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, այաթոլլա ալի խամենեի
Չինաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ անընդունելի են, ինչպես նաև ինքնիշխան պետության ղեկավարի սպանությունը, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում:
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։
«ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ անընդունելի են, ինքնիշխան պետության առաջնորդի աղաղակող սպանությունը և իշխանափոխության հրահրումը նույնպես անընդունելի են», – հայտարարել է Վան Ին, հաղորդում է ՉԺՀ ԱԳՆ-ն: