Իրավիճակը չափազանց լարված է․ ՀՀ իշխանությունները «կուկուռուզ ու պէռաշկի» են ուտում․ Աբովյան

«Կամուրջ» Քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը գրել է.

«Իրանը հենց այս պահին ենթարկվում է զանգվածային հրետակոծության։ Ի պատասխան՝ Իրանի ռազմաօդային ուժերը ռմբակոծում են Իսրայելը, ԱՄԷ-ն, Քաթարը, Բահրեյնը խ, Օմանը և Սաուդյան Արաբիան։

Իրավիճակը չափազանց լարված է և ունի էսկալացիայի միտում։

Իրանի հետ սահմանակից բոլոր երկրները առավելագույնս ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում իրենց դաշնակիցների հետ։

Բացի, իհարկե, Հայաստանի իշխանություններից։

Հայաստանի իշխանությունները «կուկուռուզ ու պէռաշկի» են ուտում նախընտրական շրջագայությունների շրջանակում։

Ես չեմ հասկանում, իրենք միտումնավոր են մարդկանց մոտ անմեղսունակի տպավորություն թողնում?

Իսկ հիմա եկեք խոսենք ադեկվատության և խաղաղության մասին։

Ավելի շատ տեղեկություն ստանալու համար բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին, որի հղումը տեղադրված է մեկնաբանություններում»։

Leave a comment