Հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայտնի են առաջին մեդալակիրները

Բաժանորդագրվել

Առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Պատմության մեջ առաջին անգամ Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության առաջին մեդալակիրները հայտնի են: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի րաձգության ֆեդերացիան:

«Առաջնության օդամղիչ հրացան` միքս (տղամարդ+կին) մրցաձևում եզրափակիչ էին դուրս եկել Նորվեգիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Բուլղարիայի թիմերը: Առաջին ոսկե մեդալակիրը Նորվեգիայի թիմն է, որն աշխարհի ռեկորդ սահմանեց այս առաջնությունում`վաստակելով 506.7 միավոր: Երկրորդ տեղում Գերմանիայի թիմն է (504.4 միավոր), իսկ եռյակի վերջում Շվեդիան է (437.8 միավոր)»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հիշեցնենք, որ ԵԱ առաջնության հանդիսավոր բացումը տեղի է ունեցել փետրվարի 27-ին։

Մրցումները մեկնարկել են մարտի մեկին և կտևեն մինչև մարտի 5-ը:

Leave a comment