Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների մնալու ծախսերը փոխհատուցվեն․ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Քաղաքականություն

01.03.2026 | 13:30

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների երկարաձգված մնալու ծախսերը պատրաստ են փոխհատուցել։ Այս մասին հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։

«Համապատասխան հաշիվ-ապրանքագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝

[email protected]։

Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝

+97126576283»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Մերձավոր Արևելքի հիմնական օդանավակայանները՝ Դուբայը, Աբու Դաբին և Դոհան, փակվել են։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ դրա հետևանքով արտասահմանում մնացել է մինչև 8000 ռուս զբոսաշրջիկ։

Leave a comment