Նավթատար տանկերը գնդակոծության է ենթարկվել Օմանի ջրերում

Քաղաքականություն

01.03.2026 | 13:07

Նավթատար տանկերը գնդակոծության է ենթարկվել Օմանի տարածքային ջրերում՝ տարածաշրջանում շարունակվող ռազմական հակամարտության ֆոնին, հայտնել է երկրի ծովային անվտանգության կենտրոնը։ Տուժել է 4 մարդ, հայտնում է The Insider-ը։

Դեպքը տեղի է ունեցել Օրմուզի նեղուցի շրջանում, որով անցնում է համաշխարհային ծովային նավթամատակարարումների մինչև մեկ հինգերորդը։ Վերջին շաբաթներին այդ հատվածը մնում է բարձր ռիսկի գոտի՝ հրթիռային և դրոնային հարվածների, նավերի ձերբակալությունների և Իրանի կողմից նավարկության փակման սպառնալիքների պատճառով։

Փետրվարի 28-ին, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարվածներից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փակել էր Օրմուզի նեղուցը նավերի անցման համար։ Մարտի 1-ին Կորպուսի նախկին հրամանատար, ինչպես նաև Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար, գեներալ Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Օրմուզի նեղուցը բաց է տանկերների համար «մինչև հետագա ծանուցումը»։

Leave a comment