Մեր հարևան Իրանի դեմ ծավալվող պատերազմական գործողությունները, Իրանի ղեկավարության տմարդի սպանությունը, ինչպես նաև Իրանի հարավում աղջիկների դպրոցին հասցված հարվածները, որի հետևանքով գրեթե 150 երեխաներ են զոհվել, կարեկցանքի և սգալու առիթ պետք է լինեն ՀՀ հասարակական-քաղաքական շրջանակների համար, առավել ևս, որ Իրանը մեր մերձավոր հարևան և բարեկամ երկիրն է։
Այսօր վաղ առավոտյան «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման կողմից ծաղկեպսակ է դրվել Հայաստանում Իրանի դեսպանատան առջև, ի նշան հարգանքի և համատեղ սգի։
Նախաձեռնությանության հեղինակը շարժման առաջնորդ Մհեր Ավետիսյանն է, ով էլ կազմակերպել և իրականացրել է այս ակցիան՝ ի նշան հարգանքի և բարեկամության մեր հարավային հարևան Իրանի հետ։ Նման օրերին է հենց ակնհայտ դառնում, թե ով և ինչպես է վերաբերվում իր հարևանին, բարեկամին և մերձավոր դաշնակցին։