Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում ՀԷՑ-ում. առանցքում նոր կառուցվող շենքերի բաշխման ցանցի խնդիներն են

Ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում ՀԷՑ-ում. առանցքում նոր կառուցվող շենքերի բաշխման ցանցի խնդիներն են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀԷՑ-ի գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում «Հայաստանի շինարարների միություն» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել է բազմաբնակարանային շենքերի նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու գործընթացում առկա խնդիրները, որոնք վերաբերում էին թե՛ նախկին սակագնով վճարված տեխնիկական պայմաններով նախատեսված աշխատանքների անորոշ ժամկետներին, թե՛ միացման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտումներին։ Վերջիններս պայմանավորված են ՏԻՄ-երի հետ կապված մի շարք խնդիրներով, ինչպես նաև նախագծային և շինարարական գործընթացների ձգձգմամբ ու շինթույլտվությունների ուշացմամբ։

Քննարկվել է նաև նախագծային և շինմոնտաժային աշխատանքներ իրականացնող կապալառուների ընտրության շուկայի ազատականացման հարցը։ Միաժամանակ ընդգծվեց կառուցվող թաղամասերի տարածքում նոր կառուցվող ենթակայանների զբաղեցրած հողամասերի և դրանով ծանրաբեռնված անշարժ գույքերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի երկարատևությունը։

Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն համատեղ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ բազմաբնակարանային շենքերի նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հստակեցնել և խստորեն վերահսկել ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացման ժամկետները բոլոր հարթություններում՝ խնդիրները ճիշտ հասցեագրելով և համապատասխան լուծումներ առաջադրելով, ինչպես նաև երկուստեք փոխգործակցության արդյունքում լավարկել առկա ընթացակարգերը։

 

Leave a comment