https://arm.sputniknews.ru/20260301/irani-pashtpanutjan-nakharary-ev-zu-gsh-pety-zvohvel-en-iranakan-zlm-ner-99312647.html
Իրանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը զոհվել են. իրանական ԶԼՄ-ներ
Իրանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը զոհվել են. իրանական ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք կարող էին մահանալ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով: 01.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-01T11:25+0400
2026-03-01T11:25+0400
2026-03-01T11:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
ազիզ նասիրզադե
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82417133_0:0:1600:901_1920x0_80_0_0_b2e74c454e4684de1329f75eccd975fc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանը հաստատում է, որ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին զոհվել են, հաղորդում է իրանական IRNA պետական գործակալությունը:Գործակալությունը հրապարակել է չորս ազգանուններից բաղկացած ցուցակ, որում հիշատակված են Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնց մահվան մասին հաղորդվել էր ավելի վաղ:Իշխանությունները հաստատել են նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը, որը Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82417133_142:0:1565:1067_1920x0_80_0_0_3b3211a28d90c3c4ae4e3bae66f0b9f8.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ազիզ նասիրզադե, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, ազիզ նասիրզադե, զոհ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք կարող էին մահանալ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով:
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանը հաստատում է, որ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին զոհվել են, հաղորդում է իրանական IRNA պետական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք կարող էին սպանվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով:
Գործակալությունը հրապարակել է չորս ազգանուններից բաղկացած ցուցակ, որում հիշատակված են Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնց մահվան մասին հաղորդվել էր ավելի վաղ: